Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում «Երկրապահի» կենտրոնական գրասենյակում

Երկրապահ կամավորական միությունը հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ՀՀ ոստիկանության աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացնում ԵԿՄ-ի կենտրոնական գրասենյակում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

1 / 5
Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում «Երկրապահի» կենտրոնական գրասենյակում
2 / 5
Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում «Երկրապահի» կենտրոնական գրասենյակում
3 / 5
Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում «Երկրապահի» կենտրոնական գրասենյակում
4 / 5
Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում «Երկրապահի» կենտրոնական գրասենյակում
5 / 5
Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում «Երկրապահի» կենտրոնական գրասենյակում

Նշենք. որ ոստիկանության աշխատակիցներն երեկ` հունիսի 19-ին, այցելել են  նաև Ավան-Առինջի թիվ 7 հասցեում, նախկին մանկապարտեզի տարածքում գործող «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունք։

Խուզարկության ընթացքում ԵԿՄ տարածքում հայտնաբերել են տարբեր տրամաչափի 7 փամփուշտ, ինքնաձիգի օպտիկական սարք, զինվորական կիսաթև 65 շապիկ, զինվորական 5 սվիտեր և «TAMAR MENTHOL» գրառմամբ 500 տուփ ծխախոտ։

«Զինվորի բաժին» մակագրությամբ սննդամթերք են գտել նաև Մանվել Գրիգորյանի` Արցախի առանձնատանը

Իսկ ԵԿՄ Ավանի տարածքային կառույցի նախագահ Պետրոս Ամիրյանի տանը` Ավան 10-րդ փողոց հասցեում, հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «Բայկալ» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 8 փամփուշտով, «Վեպր» որսորդական հրացան՝ օպտիկայով, 12 տրամաչափի «Սարսիլմազ» հրացան, 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ 8» հրացան, «Կարաբին» 7.62 մմ տրամաչափի հրացան, հրացանի 3 խզակոթ, 1 հատ թուր՝ ընդհանուր 72 սմ երկարության, շեղբը 52 սմ երկարության և 3.7 սմ լայնության, 1 հատ սվին դանակ, օդաճնշիչ 3 հրացան, 5.6 մմ տրամաչափի 612 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ՝ 2 պահունակով, որսորդական տարբեր տրամաչափի 105 փամփուշտ, 1 պահունակ 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, սպայական 29 վերնաշապիկ, զինվորական 14 սվիտեր և ական որոնող 1 սարք:

Պետրոս Ամիրյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի աներորդին է՝ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի եղբայրը:

Ավելի վաղ ոստիկանները հայտնաբերել էին «Վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով ավտոմեքենաներ։

Ըստ ոստիկանության` վարորդները հայտարարել են, որ պահածոները բեռնել են հունիսի 16-ին, Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։

Նազիկ Ամիրյանը, հիշեցնենք, գեներալ Մանվել Գրիգորյանի կինն է։