Սարգսյանը կմասնակցի ընտրական օրենսգրքի փոփոխության քննարկումներին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քննարկելու համար աշխատանքային խմբեր են ձևավորվել, ՀՀԿ–ի խմբում ընդգրկվել է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել։ Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով:

Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Փաշինյանի անունից զանգել են ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին

Աշխատանքային խումբը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ):

Քննարկումների հետագա աշխատանքն այլ շահագրգիռ դերակատարների հետ, ժամանակացույցը, պարբերականությունը կհաստատվեն աշխատանքային խմբի առաջիկա քննարկումների ընթացքում:

ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են.

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն` Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան։

«Ծառուկյան» խմբակցություն` Նաիրա Զոհրաբյան, Սերգեյ Բագրատյան, Գևորգ Պետրոսյան։

«Ելք» խմբակցություն` Էդմոն Մարուքյան, Լենա Նազարյան, Գրիգորի Դոխոյան։

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն` Արմեն Ռուստամյան, Սպարտակ Սեյրանյան, Լուսինե Հովհաննիսյան։