ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Փախստականների ժառանգները ո՛չ սոցիալական, ո՛չ խոցելի խմբի կարգավիճակ չունեն»

Այս տարի լրացավ Ադրբեջանում բնակված հայերի նկատմամբ էթնիկ զտումների ու տեղահանության 30 տարին։ Sputnik Արմենիան այս թեմայով զրուցել է Լարիսա Ալավերդյանի հետ։
Sputnik
Լարիսա Ալավերդյան

Հայաստանում փախստականների արդեն երրորդ սերունդ է ծնվում, բայց նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները մնում են չլուծված։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը փախստականների ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև իրավական խնդիրների համար մեղադրում է ՀՀ նախկին իշխանություններին։

«Նրանք, ում 1988թ-ին սպանել են Բաքվում, Սումգայիթում, մինչ օրս համարվում են խուլիգանության արդյունքում սպանվածներ։ Նրանց ընտանիքները, ժառանգները ոչ մի հատուկ կարգավիճակ չունեն`ո՛չ սոցիալական կարգավիճակ, ո՛չ էլ խոցելի խմբի»,- ասում է Ալավերդյանը։

Նրա խոսքով` իր պատգամավորական գործունեության ընթացքում ու դրանից հետո էլ չի կարողացել ՀՀ իշխանություններին համոզել` ընդունել իրավական փաստաթուղթ, որ ադրբեջանահայության նկատմամբ տեղի ունեցածը 1915թ-ի Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության շարունակությունն է, արդեն` Ադրբեջանի կողմից։