Սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. եղանակի տեսություն

Առաջիկա օրերը երեկոյան ժամերին և գիշերը օդերևութաբանները կրկին անձրև են կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 20-24-ի գիշերը և երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻն «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը հունիսի 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ:

Երևանում հունիսի 20-24-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: