ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. քիչ առաջ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ, այդ թվում՝ դիմակավորված, այցելել են «Երազ» բնակելի թաղամասի հարևանությամբ գործող «Էլլիպս» ընկերություն: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշված ընկերությունը Հայաստանում հայտնի է արագաչափեր և տեսախցիկներ տեղադրելու գործում:
Նշենք, որ «Էլլիպսը» գրանցված է այն նույն հասցեում, որտեղ գտնվում է հանրության շրջանակներում Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի անվանն առնչվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը։