Պարզվում է` որոշ դպրոցներ գործել են առանց արտոնագրի. նախարարի հորդորը ծնողներին

Արայիկ Հարությունյանն ասել է, որ կան դպրոցներ, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանին մտահոգելու տեղիք է տվել բազմաթիվ դպրոցների արտոնագրի ունենալ–չունենալու խնդիրը։ Ֆեյսբուքյան իր էջի միջոցով նախարարը հորդորել է ծնողների երեխաներին 1–ին դասարան տանելուց ուշադիր լինել այդ կարևոր հարցի նկատմամբ։

«Սիրելի ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար: Ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: Անպայման խնդրեք, թող ցույց տան արտոնագիրը, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք»,–գրել է նախարարը։