Հորդառատ անձրևն ու կարկուտը փակել էին Գյումրի-Բավրա ճանապարհը. հիմա հնարավո՞ր է երթևեկել

Գյումրիից Բավրա ընկած ճանապարհահատվածը դժվարանցանելի էր դարձել անձրևի ու կարկուտի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Գյումրի-Բավրա ճանապարհի Թորոսգյուղ, Փոքրաշեն, Քեթի բնակավայրերում հունիսի 20-ին ժամը 15-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրևի ու ուժեղ կարկտահարության հետևանքով դժվարանցանելի էր դարձել ճանապարհների երթևեկությունը: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին Շիրակի մարզպետարանից:

Ճանապարհները սպասարկող «Մերձմոսկովյան» ԲԲԸ–ն իրականացրել է ճանապարհի աղավազային խառնուրդով մշակման աշխատանքներ։

Այս հատվածներն այժմ արդեն բավարար երթևեկելի են: