Փաշինյանը ոգեշնչել է Փայլանին. նա պատրաստ է պայքարել

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը շատ երջանիկ է Հայաստանի համար, նա հայտարարել է, որ հայ-թուրքական երկխոսության համար կանեն անհրաժեշտ ամեն բան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Կարո Փայլանին շատ է ոգևորվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու, հարաբերություններ ստեղծելու պատրաստակամությունից։ Նա այս մասին ասել է bianet.org կայքին տված հարցազրույցում։

Պատգամավորը հույս ունի, որ Թուրքիայում նույնպես կլինի ժողովրդավարական իշխանություն, ինչը թույլ կտա բացել երկու երկրի սահմանները։

«Մենք պայքարելու ենք դրա համար, և կանենք անհրաժեշտ ամեն բան։ Էրզրումի, Մուշի, Բիթլիսի պատմությունը չի կարելի զատել Երևանի պատմությունից, այդ պատմությունը մեկն է։ Մենք պետք է հաշտեցնենք Անատոլիան պատմական իրողության հետ։ Ազգայնամոլությունն ազգայնամոլություն է ծնում, մինչդեռ Փաշինյանը մերժում է ազգայնամոլությունը, և եթե այստեղ՝ Թուրքիայում էլ ռասիզմը մերժող մտածողություն ձևավորվի՝ ինչո՞ւ չհաշտվենք», — ասել է Փայլանը։

Նշենք, որ այլանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայում նախատեսված ընտրություններից հետո մտադիր է գալ Հայաստան և հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։