Ռոուհանին Եվրոպա է մեկնում. ի՞նչ էր նա ակնարկում Պուտինին Շանհայի գագաթնաժողովում

Եվրոպական քաղաքական դաշտում Իրանի աշխուժացումը կանխատեսելի էր այն պահից, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը մտադիր չէ տեղի տալ դաշնակիցների ճնշմանը, և Վաշինգտոնն իր պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ չի չեղարկի, որքան էլ նրան համոզեն Մակրոնն ու Մերկելը։
Sputnik

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Թեհրանը սպասում էր մինչև վերջ

«Միջուկային» համաձայնագրից ամերիկացիների միակողմանի դուրս գալուց հետո, որպես արտասահմանյան առաջին ուղևորության հասցե, Իրանի նախագահ Ռոուհանին ընտրեց ոչ թե Եվրոպան, այլ Արևելքը։  Նա մասնակցեց Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ) գագաթնաժողովին, որն անցկացվում էր Ցինդաոյում նույն օրերին, երբ Կանադայում հավաքվել  էր «եվրոպական յոթնյակը» (G7)։

«Ագրեսիայի շարունակություն է». Դամասկոսը դեմ է Մանբիջում թուրքերի գործողություններին

Հարկ է հիշել, որ այստեղ, արևմտյան գագաթնաժողովի ժամանակ, Իրանի հետ «միջուկային գործարքից» ԱՄՆ–ի միակողմանի դուրս գալու պատճառը արևմտյան երկրների առաջնորդների միջև բավական սուր և բարդ  բանակցությունների հիմնական թեմա էր դարձել։ Ավելի ճիշտ` մի կողմից Թրամփի, մյուս կողմից`մյուս բոլորի։

Կարելի է չկասկածել, որ հեռվից, Ցինդաոյից, Ռոուհանին ուշադիր հետևում էր աշխարհի մյուս ծայրում ծավալվող իրադարձությունների զարգացմանը։  Հենց այնտեղից ստացվող տեղեկատվության համաձայն էլ նա կառուցում էր իր շփումը ՇՀԿ գագաթնաժողովին. և առաջին հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Քանի որ Կանադայում ակնհայտ դարձավ, որ Թրամփը պատրաստ է ճակատ առ ճակատ մինչև վերջ կռիվ տալ իր եվրոպացի գործընկերների հետ, միայն թե Իրանում իր դիրքորոշման վերաբերյալ «հետ քայլ» չանի, Ռոուհանին բավական մեղմ, սակայն ակնարկեց է ՌԴ նախագահ Պուտինին, որ Թեհրանը ստիպված է լինելու վերակառուցել «միջուկային գործարքին» վերաբերող իր ողջ քաղաքականությունը։

Եվ, ըստ ամենայնի, ոչ միայն Իրանի միջուկային համաձայնագիրի եվրոպական մասնակիցների մասով (Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա), այլ նաև` Ռուսաստանի և Չինաստանի։

 

Այս իրավիճակում Ռուսաստանից ինչ–որ բան պահանջելը կարող է թանկ արժենալ. և արդարացի էլ չի…

 

Մի շարք ոլորտներում Իրանի և Ռուսաստանի միջև արդեն բավական ջերմ ու շահավետ հարաբերություններ են ստեղծվել` պայքար ահաբեկչության դեմ, համագործակցություն Սիրիայում, կոնկրետ տնտեսական նախագծեր. որպես օրինակ կարելի է բերել ասենք ԵԱՏՄ շրջանակներում առկա համագործակցությունը։

ԱՄՆ–ը փոխել է տակտիկան Սիրիայում. ինչպես Թուրքիային թույլատրվեց Մանբիջի օպերացիան

Սակայն այդ ամենը չի նշանակում, որ Իրանը կհամաձայնի իր ուսերին վերցնել միաժամանակ և՛ ամերիկյան պատժամիջոցների բեռը (որոնցից, ինչպես հայտնի էր դարձել դեռ  G7–ից առաջ, չէին կարողացել ազատվել եվրոպացիները), և՛ հրաժարվելը գիտական միջուկային հետազոտություններից, որոնցում Թեհրանն իսկապես բավական լուրջ առաջընթաց է գրանցել։

Սա չի կարելի անվանել «միջուկային գործարքից» ԱՄՆ դուրս գալու պատճառով Իրանի կրած կորուստները փոխհատուցելու անմիջական պահանջ։ Նման ուղիղ, կոնկրետ պահանջ պարունակում էր, ասենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ վերջերս կայացած զրույցը։

«Եթե Իրանը չկարողանա օգտվել համաձայնագրի ընձեռած առավելություններից, նրանից դուրս չգալը գրեթե անհնար կլինի», – ասել էր Ռոուհանին` ընդգծելով, որ եվրոպացիների դիրքորոշումները պետք է ուղեկցվեն պրակտիկ և շոշափելի միջոցներով և որոշումներով, որոնք Իրանին կօգնեն շահել համաձայնագրի մեջ մնալուց։

Ռուսաստանի դեպքում նման ուղիղ պահանջ չի հնչել. Պուտինի հետ հանդիպման ժամանակ այս թեմայով նույնիսկ ակնարկելը Ռոուհանիի համար շատ դժվար էր։

Չէ՞ որ ռուսական դիվանագիտությունից ավելի որևէ մեկը ջանք չի գործադրել, որպեսզի Իրանի հետ «միջուկային համաձայնագիրը» ստորագրվի. և Թեհրանում լավ գիտեն այդ մասին։ Կրեմլը  մեղավոր չէ, որ ամերիկացիներն այդկերպ վարվեցին։

Վերջ պատրանքներին. Իրանը կրկին կզբաղվի ուրանով

ԱՄՆ–ը մեկ հարվածով տապալեց բազմաթիվ մարդկանց աշխատանքի արդյունքը։ Ո՞վ է դրա համար պատասխան տալու։

Եվ միևնույն ժամանակ փաստը մնում է փաստ` Իրանը, իր ուսերից արևմտյան պատժամիջոցների բեռը թոթափելու համար, իսկապես զոհաբերեց որոշ սկզբունքներ (ընդհուպ մինչև գաղափարական, էլ չենք խոսում ֆինանսականի մասին), հրաժարվելով շարունակել միջուկային հետազոտությունները։

Իսկ ԱՄՆ նախագահը, որը նպատակաուղղված իրեն ու մյուսներին ապացուցում էր, որ չի պատրաստվում որևէ մեկի կամ որևէ բանի հետ հաշվի նստել, վերցրեց և մեկ հարվածով քանդեց ողջ այն կոնստրուկցիան, որի վրա երկար տարիներ աշխատում էին դիվանագետներն ու քաղաքական գործիչները։

Արդյունքում Թեհրանը կարող է կոտրված տաշտակի մոտ հայտնվել` զրկվելով արտոնություններից, որոնք կարող էին բերել միջուկային հետազոտությունների առաջընթացը, և միևնույն ժամանակ չազատվելով պատժամիջոցների ծանր բեռից։

Ավելին, եվրոպացիները, որոնք բավական բացասական արձագանքեցին Թրամփի միակողմանի քայլին, ինչպես պարզվեց, ամենևին էլ չեն ցանկանում կռվել օվկիանոսից այն կողմ գտնվող իրենց բոսսի հետ։ Գոնե որոշ եվրոպական կորպորացիաներ ամենևին էլ չեն բացառում, որ կենթարկվեն ամերիկացիներին և նրանց հակաիրանական պատժամիջոցներին։

Դոնալդ Թրամփը հայտարարեց` Ռուսաստանը պետք է վերադառնա G8

Հենց այդ պատճառով էլ Ռոուհանին առաջին այցով ուղևորվեց ՇՀԿ գագաթնաժողովին` միևնույն ժամանակ հետևելով, թե ինչ է կատարվում Կանադայում։ Եվ այժմ, այդ ամենն իմանալով, Իրանի առաջնորդը մեկնում է սկզբում Շվեյցարիա, այնուհետև` Ավստրիա. եվրոպացի առաջնորդներին հասցնելու համար մի դիրքորոշում, որը, ամենայն հավանականությամբ, համաձայնեցվել է Ռուսաստանի նախագահի հետ։