Անապահով ընտանիքները գազի համար կվճարեն սահմանածից ցածր գին

Սոցիալապես անապահով ընտանիքները մինչև 600 խ/մ գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար մեկ տարի կվճարեն 80 դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik.  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որոշում է կայացրել սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը` տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազը վաճառել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով:

Իրանում ասել են` ինչքան գազ է նախատեսվում մատակարարել Հայաստան

Ինչպես տեղեկացնում են ընկերությունից` սա բխում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016թ. N333-Ն որոշման 1-ին կետի 1) «ա» ենթակետից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 03.11.2016թ. N1122-Ն որոշման։

Նշված սպառողները տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վճարվող 100 դրամի փոխարեն 2018 թ. օգոստոսի 1-ից մինչև 2019 թ. օգոստոսի 1-ը կվճարեն ավելի ցածր՝ 80 դրամ սակագնով  (20 դրամ իջեցված սակագնով):