ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հայաստանում ուզում են սահմանափակել հանրապետական զորակոչային հանձնաժողովների լիազորությունները։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում այս և այլ փոփոխությունների նախագիծն այսօր խորհրդարանում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Հիմա այդ օրգանն ինքնուրույն է տարկետում տրամադրում` ընտանեկան (թոշակառու կամ հաշմանդամ ծնողներ, երկու երեխայի առկայություն) կամ առողջական պատճառներով։ Օրինագծի համաձայն` հանձնաժողովը միայն եզրակացություն է ներկայացնելու, իսկ որոշումը կայացնելու է պաշտպանության նախարարը։