Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է, որ ձերբակալված պատգամավորի վիճակը կրիտիկական է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Երեկ գիշերը վատթարացել է գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը. կտրուկ բարձրացել է նրա արյան ճնշումը և արյան մեջ շաքարի պարունակությունը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Մեր աղբյուրի փոխանցմամբ` Գրիգորյանի առողջական վիճակը կրիտիկական է եղել, սակայն նրան հիվանդանոց չեն տեղափոխել: Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ ԱԱԾ-ի ձերբակալվածների պահման վայրում»,- նշված է հոդվածում:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով»: