ԱԺ–ն համաձայն է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու առաջարկին

Ազգային ժողովի նախագահը հայտարարեց քվեարկության արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հայաստանի խորհրդարանը տվեց իր համաձայնությունը ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 85 պատգամավոր, որից 81-ը կողմ է քվեարկել, 3-ը` դեմ, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Իսկ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու համաձայնությունը խորհրդարանը կտա առանձին քվեարկությամբ, որը կսկսվի 13։30-ին և կավարտիվ 14։00-ին։

Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը ԱԺ երկու միջնորդություն էր ներկայացրել` Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու վերաբերյալ։

1 / 9
Պատգամավորները քվեարկում են
2 / 9
Պատգամավորները քվեարկում են
3 / 9
Պատգամավորները քվեարկում են
4 / 9
Պատգամավորները քվեարկում են
5 / 9
Պատգամավորները քվեարկում են
6 / 9
Голосование по лишению Манвела Григоряна депутатской неприкосновенности (19 июня). Еревaн
7 / 9
Голосование по лишению Манвела Григоряна депутатской неприкосновенности (19 июня). Еревaн
8 / 9
Голосование по лишению Манвела Григоряна депутатской неприкосновенности (19 июня). Еревaн
9 / 9
Голосование по лишению Манвела Григоряна депутатской неприкосновенности (19 июня). Еревaн