Մանվել Գրիգորյանին պատկանող արջերից երկուսին տեղափոխեցին Կենդանաբանական այգի. տեսանյութ

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են կենդանիներին տեղափոխում Երևանի կենդանաբանական այգի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. FPWC (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets) հիմնադրամը տեղափոխել է արդեն նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում գտնվող արջերին։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվել են 5 գորշ արջ, 1 վագր, 8 քարայծ, 1 եղնիկ,2 սիրամարգ և այլ հավազգիներ։ Կենդանաբանական այգի են տեղափոխվել արջերից երկուսը։

Մյուս երեքի ճակատագիրն առայժմ հայտնի չէ։

Երեկ` հունիսի 18-ին, Երևանի կենդանաբանական այգին «օթևանել» էր նաև ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի` Ակնալճում գտնվող առանձնատանը պահվող վագրին։