Ատոմ Ջանջուղազյան
© Sputnik
«Այն միայն հայաստանյան մտահոգության առարկա չէ։ Ըստ էության ամբողջ աշխարհում, բոլոր երկրներում մշտական քննարկման առարկա է` արդյո՞ք ճիշտ ուղղություն է ընտրված կուտակային կենսաթոշակային համակարգի համար։
Մեր երկրում դեռ քննարկման կարիք ընդհանրապես համակարգի ներդրման թեմայով` հաշվի առնելով, որ կարծիքները շարունակում են մնալ ոչ միանշանակ»,–ասաց նախարարը։
Ջանջուղազյանը նկատում է, որ մեր իրողության մեջ կենսաթոշակն ավելի ցածր է, քան պարենային զամբյուղի չափը։ Դա այն անհրաժեշտություն է, որ պետք է պետությանն ապահովի, բայց դրան հասնելու ճանապարհները շատ չեն։ Ըստ նախարարի` այդ տեսակետից կուտակային կենսաթոշակային համակարգը գոնե ներկայումս հայտնի միակ ճանապարհն է, որով կարելի է հասնել նրան, որ մարդիկ արժանապատիվ թոշակ ստանան։