Նախկին պաշտոնյայի ավտոմեքենայում զենք է հայտնաբերվել. տեսանյութ

Ոստիկանության 6-րդ վարչությունը տեղեկություններ է ստացել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետի մասին և ինքնաձիգ ու ատրճանակ հայտնաբարել նրա ավտոմեքենայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 Հունիս — Sputnik. Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը զինաթափել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովհաննես Հովսեփյանին։ Նրա ավտոմեքենաներում հայտնաբերվել է զենք-զինամթերք։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ գործողությունը կատարվել է երեկ երեկոյան Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում։

Shamchyan.com-ի տեղեկություններով ` Toyota մակնիշի 35 MՍ 650 համարանիշի ավտոմեքենայում ավտոմեքենայի սրահում վարորդի կողքի նստատեղի հետևի ցանցավոր գրպանիկում հայտնաբերվել է ինքնաձիգ՝ իր պահունակով, որի մեջ եղել են 25-ից ավելի փամփուշտներ:

Հատուկ գործողություն է կատարվել Կիևյան փողոցում. տեսանյութ

Իսկ Toyota մակնիշի 222 ՍՍ 02 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ փոխանցման տուփի կողքին հայտնաբերել են ատրճանակ, որի մեջ եղել է 8 փամփուշտ:

Ավտոմեքենաներում եղել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Պարույր Դ.-ն, 31-ամյա Լիպարիտ Ա.-ն, և Երևանի բնակիչ, 31-ամյա Սեդրակ Ա.-ն:

Toyota մակնիշի 222 ՍՍ 02 համարանիշի ավտոմեքենան հաշվառված է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժի հաշվեկշռում և մեքենան սպասարկում է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովհաննես Հովսեփյանին:

Ի դեպ, երեկ Sputnik Արմենիան հրապարակել էր Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում նկարահանված գործողության տեսանյութը։