Մանվել Գրիգորյանի անձեռնմխելիության հարցը պետք է փաստացի լուծվի Ազգային ժողովում։
«Ես դժվար եմ պատկերացնում, թե ՀՀԿ խմբակցությունն ինչ հիմնավորումով կպաշտպանի իր անդամին, որովհետև առայժմ այն, ինչ տեսնում ենք, հակափաստարկներ չունի»,- նշեց Հակոբյանը։
Ըստ փորձագետի` բոլոր երկրներում, որտեղ պատերազմական գործողություններ են լինում, զինված մարդը ոչ ֆորմալ առումով միշտ որոշակի բարձր կարգավիճակ է ստանում։ Շատ դեպքերում նրա նշանակությունն ավելի բարձր է լինում, կամ ինքն է իրեն այդպիսին պատկերացնում, և հասարակությունը պատերազմից հետո շատ բան է հանդուրժում։
«Խնդիրն այն է, որ Հայաստանում վերջին 20-25 տարվա ընթացքում համակարգն էր այդպիսին, որ յուրաքանչյուր մարզում ու քաղաքում իշխանությունների կողմից դրվում էր այդ մարզի ու քաղաքի ֆեոդալը, որը պարտավոր էր ոչ միայն ընտրությունների ժամանակ ապահովել անհրաժեշտ արդյունքը, այլև իր վրա վերցնել որևէ ֆունկցաներ, որը չէր անում պետությունը, օրինակ` բարեգործություն»,- նշեց Հակոբյանը։
Փորձագետի խոսքով` այդ մարդիկ պետք է համապատասխան ֆոն ստեղծեին թե՛ իշխանության, թե՛ սեփական անձի համար։