ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Մանվել Գրիգորյանի հարցում ՀՀԿ–ի դիրքորոշումը կլինի շատ ճկուն»

Մանվել Գրիգորյանի գործի շուրջ հանրային պահանջն ու ՀՀԿ–ի վարքագիծը վերլուծել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Sputnik
Երվանդ Բոզոյան. հանրային պահանջն է՝ շարունակել մինչև վերև

ՀՀԿ-ն, տեսնելով Մանվել Գրիգորյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքը, փորձում է տարանջատվել նրանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ-ում Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը, ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի դիրքորոշումը կլինի շատ ճկուն։ Քանի դեռ այդ փաստերը բացահայտված չեն, նրանք փորձելու են այդ ռեսուրսներն օգտագործել, բայց հենց փաստը լինի, կփորձեն տարանջատվել»,- ասաց նա։

Բոզոյանի դիտարկմամբ` հանրությունը պահանջում է, որ Մանվել Գրիգորյանով գործը չավարտվի, և բացահայտումներն ավելի վերին օղակների հասնեն։