Ավտովթար Արարատի մարզում. կա զոհ և վիրավորներ

Վիրավորները տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը հունիսի 19-ին, ժամը 16։30-ի սահմաններում Դալար-Այգեստան գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 34 ՏN 416 համարանիշի և Toyota Camry մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։

ՊՆ համարանիշներով «Ուրալի» վթարի հետևանքով 6 զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որոնցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ այն վերածվելով մետաղե ջարդոնի։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։