«Մի՛ արեք. պարզապես մի՛ արեք». վարչապետը գրառում է արել Ֆեյսբուքում

Առայժմ չի մեկնաբանվում, թե կոնկրետ ում է ուղղված վարչապետի հորդորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ֆեյսբուքի իր էջում` հորդորելով «որոշ հեռուստաընկերությունների» զերծ մնալ հակապետական քարոզչություն անելուց։

«Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից` որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։

Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»,– նշել է վարչապետն իր գրառման մեջ։