Գերմանիայի հավաքականի դարպասն ուղարկված գոլը Մեքսիկայում երկրաշարժ է առաջացրել

Ֆուտբոլային խաղի ժամանակ զանգվածային ցատկումները Մեքսիկայում, կարծես, երկրաշարժ առաջացրեցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Մեքսիկայում երկրաշարժ է տեղի ունեցել այդ երկրի ազգային հավաքականի և Գերմանիայի հավաքականի միջև ֆուտբոլի աշխարհի առաջնությանը տեղի ունեցած խաղի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սեյսմոլոգները նշում են, որ երկրաշարժը արհեստական բնույթ էր կրում, այն արձանագրվել էր հենց այն պահին, երբ մեքսիկացիները գոլ են խփել։

Ֆուտբոլի երկրպագու աստղերը` Sputnik Fan Zone–ում. երկուսը` մեկում

«Հավանաբար, Մունդիալին Մեքսիկայի հավաքականի գոլի ժամանակ զանգվածային ցատկոտումների պատճառով է եղել», – պարզաբանում է SIMMSA–ն։

Առնվազն, երկու ընդունիչ սարքեր քաղաքում ցնցումն արձանագրել են 11–անց 32 րոպեին։

Մեքսիկացի սեյսմոլոգների տվյալները հաստատում են Չիլիից իրենց գործընկերները։

Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է Մեքսիկայի հավաքականի հաղթանակով` 1:0 հաշվով։

2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Ռուսաստանում հունիսի 14-ին և կտևի մինչև հուլիսի 15-ը, մրցաշարերն անցկացվելու են 11 քաղաքի 12 մարզադաշտերում։

Խաղերն անցկացվելու են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Սոչիում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում։ Բացման խաղը տեղի կունենա հունիսի 14-ին` Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։ Առաջնության եզրափակիչ խաղը նույնպես կանցկացվի «Լուժնիկի» մարզադաշտում հուլիսի 15-ին։