ՊՆ փոխնախարարը չի ցանկանում խոսել Մանվել Գրիգորյանի գործի մասին

Պաշտպանության փոխնախարարը չի բացառում, որ զենքը կարող է Մանվել Գրիգորյանի կառույցին տրամադրված լինի ռազմական հերթապահություն իրականացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանի գործով իր կարծիքը կհայտնի քննությունը։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Նա հիշեցրեց`սահմանադրական փոփոխությունների համաձայն` նախարարությունն  արդեն իր քննչական բաժինը չունի, այն տեղափոխվել է Քննչական ծառայություն։

«Այնտեղ ձեզ կպատասխան են այդ գործին առնչվող հարցերին», – հայտնեց փոխնախարարը։

Նա նշեց, որ նա 1991 թվականից անձամբ ճանաչում է գեներալ Գրիգորյանին, երբ նա ղեկավարում էր Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի պարտիզանական ջոկատը։

Մանվել Գրիգորյանի տան «գտածոյի» մասին խոսեց Արցախյան պատերազմի վետերանը

«Այն ժամանակ 14 տարեկան էին և նույնպես այնտեղ էի», – հավելեց Բալայանը։

Շաբաթ օրը Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է գեներալ Գրիգորյանին` զենքի ապօրինի պահման ու զինվորական պարենամթերքի յուրացման կասկածանքով։

«Այդ զինամթերքի կուտակման մեխանիզմները կարող էին տարբեր լինել։ Կարող եմ ասել, որ Երկրապահ Կամավորականների Միությունը, որը  ղեկավարում էր Գրիգորյանը, ռազմական հերթապահություն է իրականացրել դիրքերում։ Հայտնաբերված ամբողջ սպառազինությունը կարող է նախատեսված լինեն դրա համար։ Սակայն չեմ կարող ոչ մի վարկած առաջադրել` քննության ընթացքի վրա չազդելու համար», – հավելեց նա։

Նա նշեց, որ չգիտի` ինչու է գեներալի առանձնատան տարածքում նաև շտապօգնության մեքենա եղել։

Իսկ ինչպես այնտեղ կարող էր զենք հայտնվել, եթե դրա հաշվարկը խիստ է իրականացվում։ Փոխնախարարը պատասխանեց.

«Չի բացառվում, որ զենքը կարող է ռազմական հերթապահության համար տրամադրված լինի։ Մնացածը կպարզի քննությունը»։

Նա հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլին դեպի ռազմական գործողությունների շրջան մատակարարումները շատ լարված էին իրականացվում և հավելեց`չի բացառվում, որ առանձին դեպքերում բաշխման հետ խնդիրներ են առաջացել։