Ողբերգական մահ. թոռան ծննդից վերադարձող պապն ավտոմեքենայով գլորվել է Գառնու ձորը

Տղամարդու դին փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Կոտայքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 08:00-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժինն ահազանգ է ստացել, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի Գառնու ձորում ավտոմեքենա կա, կողքին էլ՝ տղամարդու դի:

Դանակահարություն Հյուսիսային պողոտայում. վիրավորներից մեկն անվտանգության ծառայող է

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները, ոստիկաններն ու քննիչները նշված ձորում հայտնաբերել են ГАЗ 24 մակնիշի 35 QX 605 համարանիշի ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են վարորդի՝ Արարատի մարզի Մասիսի գյուղի բնակիչ, 65-ամյա Արարատ Մանուկյանի դին:

Փրկարարները ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ դին դուրս են բերել ձորից, Աբովյանի շտապօգնության բրիգադը դին տեղափոխել է դիահերձարան:

Դեպքի վայրում հավաքվածները ասել են, որ մահացածը հարազատների հետ մասնակցելիս է եղել թոռան ծննդին և տուն վերադառնալիս՝ հետընթաց կատարելու ժամանակ ավտոմեքենան հայտնվել է ձորում: