ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է` առաջարկել ՀՀ ԱԺ–ին արտահերթ նիստ գումարել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրիը քննարկելու նպատակով:
«Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հունիսի 19-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով `
Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկում»,–գրված է օրակարգում:
Եվ քանի որ, վաղը` հունիս 19–ին, ՀՀ ԱԺ–ն արդեն ունի գումարած արտահերթ նիստ, ՀՀ կառավարությունն առաջարկում է 2–րդ արտահերթը գումարել առաջինի ավարտից հետո։