ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Եթե խորհրդարանը քվեարկի գեներալ Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, «Ծառուկյան» խմբակցությունը միահամուռ կքվեարկի, ճեպազրույցի ժամանակ ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
Վերջնական որոշում խմբակցությունը չի կայացրել, սակայն վերաբերմունքն ակնհայտ է, ասաց Էնֆիաջյանը։
«Ուրիշ ի՞նչ վերաբերմունք կարող է լինել», – ավելացրեց նա։
Նրա խոսքով` բյուջեից գողանալը, զինվորի հացը յուրացնելը արհամարհանքի է արժանի։
«Նրանք, ովքեր գողություն են անում բյուջեից, ով գողանում է զինվորի հացը, ծայրահեղ արհամարհանքի և խիստ պատժի է արժանի», – ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Հարցին, թե ինչու «Ծառուկյան» դաշինքը չէր փորձում նույնքան զայրացած ելույթ ունենալ 2007-12 թվականներին, երբ իշխանություն էր, Էնֆիաջյանը առարկեց.
«Խնդրում եմ փաստերով չհաստատված բաներ չհայտարարել։ Եթե ինչ-որ մեկը փորձում է ցեխ շպրտել, այն կարող է տեղ չհասնել, սակայն նրա ձեռքերը կկեղտոտվեն»։
Հարցին, կարող են նման գործեր սկսվել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների նկատմամբ` Էնֆիաջյանն ասաց. «Բոլորը հավասար են օրենքի առաջ, որ կուսակցությունում էլ լինեն»։
Հիշեցնենք, որ հունիսի 16–ին ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք–զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։