Այս ամենը մեր բարոյական արժեհամակարգի հետ անհամատեղելի է. Բաբլոյանը` գեներալ Մանվելի մասին

ՀՀ ԱԺ նախագահը լիահույս է, որ իրավապահ մարմինները կլինեն հետևողական, կբացահայտեն մեղավորներին և կենթարկեն պատասխանատվության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Այն, ինչ ներկայացվեց հեռուստատեսությամբ, բարոյական արժեհամակարգի հետ անհամատեղելի երևույթ է։ Խոսելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալման բացահայտումների մասին ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյան:

«Վստահ եմ, որ իրավապահ մարմինները կլինեն հետևողական, որպեսզի մեղավորներին բացահայտեն և ենթարկվեն պատասխանատվության։

Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի, նոր բացահայտումներ կլինեն. ԱԱԾ տնօրեն

Այս ամենի մեջ ամենացավալին այն է, որ երեխաները, որոնք նամակներ էին գրել և վստահ էին, որ իրենց աջակցությունը հասել է զինվորին, հուսահատվեցին։ Մեր օրենսդրությունն ունի բոլոր գործիքներն այս արարքին համարժեք գնահատական տալու համար»,–Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ԱԺ նախագահի խոսքն է փոխանցում ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ապօրինի զենք–զինամթերք պահելու մեղադրանքով ձերբակալվել է հունիսի 16-ին:

Ավելի ուշ ԱԱԾ-ն տեսանյութ էր տարածել, որում մանրամասներ էր հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին: Նրան պատկանող Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք:

Թող Սարգսյանի կուսակցությունը չհրաժարվի գեներալ Մանվելից. «Ելք» դաշինք

Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ: ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել էր սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 18-ին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար: