Լարվածությունն Արցախում ու Նախիջևանի սահմանին աճել է. ՀՀ ՊՆ

Արցախի դիրքերում ու Նախիջևանի սահմանում լարվածությունն աճել է, բայց իրավիճակը հսկողության տակ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Ադրբեջանը տեղափոխում է զորքերը, բայց ոչ հայկական դիրքերի հաշվին։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նա ավելացրեց, որ 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո սահմանը զգալիորեն ուժեղացել է, ինչն ակնհայտ է յուրաքանչյուրի համար։

«Մեր զորքերի զինվածությունը թույլ է տալիս կանխել հակառակորդի ցանկացած ոչ ադեկվատ գործողություն, լինի դիվերսիա, թե որևէ այլ բան։ Եթե հակառակ կողմից մեր դիրքերի մոտ որևէ գործողություններ են իրականացվում, ապա ոչ ոք թող չմտածի, որ մենք պարզապես հետևում ենք դրանց։ Տեղում պատասխան ենք տալիս, և անհանգստանալու պատճառ չկա», — ասաց Բալայանը։

Նա վստահեցրեց` իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, և մամուլն էլ է հնարավորություն է ունեցել համոզվել դրանում։