ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «ԵԿՄ-ն շուրջ 20 տարի պիտույքներ է ստանում ՊՆ-ից»

ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների պատմեց, թե ինչպես կարող էր «զինվորի բաժին» սնունդը հայտնվել Մանվել Գրիգորյանի պահեստում։
Sputnik
Արծրուն Հովհաննիսյան. այն, ինչ զինվորի համար էր արտադրված, փոխանցվել էր ԵԿՄ-ին, իսկ ռազմամթերքը՝ ոչ մի կերպ չէր կարող լինել օրինական

Թե ինչպես է «զինվորի բաժին» սնունդը հայտնվել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պահեստում, Հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթ է հանձնվել քրեական գործը, դեռ նոր է բացահայտելու։

«Եթե այդ ամենը ճիշտ է, ուրեմն մեկ հոգի չի արել». գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական

«Ես չգիտեմ` ԵԿՄ-ն ստացել է սնունդ ՊՆ-ից, թե ոչ, կարող եմ փաստել, որ այնտեղ կան զինվորներին ուղղված նամակներ, և դա քառօրյա պատերազմից մնացած սնունդ է»,- այսօր կառավարության արտահերթ նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Մինչդեռ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չհերքեց, որ ՊՆ-ն Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցին պարբերաբար ապրանք է մատակարարել, ընդ որում` ոչ միայն սնունդ, այլև վրաններ, վառելիք, փայտ։

Հովհաննիսյանի խոսքով` դրա համար երկու օրինական ճանապարհ կա. մեկը` ԵԿՄ ամենամյա պահեստազորի հավաքները, որոնց ժամանակ միությունը ՊՆ-ից ստանում է անհրաժեշտ պիտույքներ, մյուսը` ապրիլյան պատերազմի ժամանակ ու դրանից հետո Արցախում գտնվող կամավորական խմբերը, որոնց նույնպես ՊՆ-ն ԵԿՄ-ի միջոցով սնունդ ու անհրաժեշտ պիտույքներ է մատակարարել։ Թե այս ճանապարհներից որով են հատկացված սնունդն ու հիգիենայի պարագաները հայտնվել Մանվել Գրիգորյանի պահեստում, ցույց կտա քննությունը։

«Պետք է տարանջատել այն իրերն ու առարկաները, որոնք ՊՆ-ից օրինական կարգով հատկացվել են ԵԿՄ-ին ու տեղ չեն հասել, դրանք ուղիղ կապ ունեն ՊՆ-ի հետ, իսկ այն իրերն ու առարկաները, որոնք դպրոցներից, համայնքներից, արտերկրից նվիրաբերվել են ԵԿՄ-ի միջոցով բանակին, դրանք ՊՆ-ի հետ որևէ կապ չունեն»,- ասաց ՊՆ խոսնակը։

Ի դեպ, երեկվա տեսանյութում Արծրուն Հովհաննիսյանը նաև զինվորի համար նախատեսված ներքնաշորեր է նկատել, որոնք նույնպես ՊՆ-ի հատկացմամբ են հասնում բանակ։

ՊՆ-ն արդեն քննչական մարմնի հարցմամբ ներկայացրել է ՊՆ-ից ԵԿՄ-ին հատկացված գույքի ամբողջական անվանացանկն ու դրանց արժեքը։ 

Այդ բոլոր հատկացումները մինչև հիմա կատարվել են նախարարի և նախարարից բարձր մակարդակով, ուստի երկրի ռազմաքաղաքական ղեկավարների մակարդակով էլ, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, կորոշվի ԵԿՄ-ին տրված հատկացումների հետագա ճակատագիրը։