Ադրբեջանին կարող են զրկել Եվրոպայի խորհրդի անդամակցությունից

Բաքվի անդամակցությունը դադարեցնելու գործընթացը նախաձեռնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Ադրբեջանը տեսականորեն կարող է զրկվել Եվրոպայի խորհրդի անդամակցությունից տևական ժամանակ իր պարտավորությունները խախտելու պատճառով, այսօր լրագրողներին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը տեսականորեն կարող է հանգեցնել ԵԽ-ում երկրի անդամակցության դադարեցման կամ կասեցման», — ասաց Բալայանը։

Նա նշեց, որ նախաձեռնողը ոչ թե հայկական կողմն է, այլ քարտուղարությունը։

Պատճառն այն է, որ Ադրբեջանը տևական ժամանակ խախտել է ԵԽ-ի, ինչպես նաև ՄԻԵԴ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները։

Նրա խոսքով` ԵԽ-ում Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու հարցը նախաձեռնել է Կազմակերպության գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանը։