ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի –Sputnik. Քիմ Քարդաշյանը չի ցանկանում քաղաքականության մտնել, սակայն չի բացառում, որ մի օր ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու կլինի։ Այս մասին նա հայտնել է CNN–ին տված հարցազրույցում։
Մի քանի օր առաջ Քարդաշյանին ընդունել էր ԱՄՆ նախագահ Թրամփը։ Քարդաշյանի խնդրանքով Թրամփը ներում էր շնորհել Էլիս Ջոնսոնին, որը 1996 թվականից թմրանյութերի համար ցմահ դատապարտված էր։
«Եթե ես փորձեմ որևէ բան անել գոնե մեկի համար, այդ ժամանակ նման բան կցանկանան անել նաև մյուսները։ Պետք է պարզապես մի կողմ դնել անձնականը և իսկապես կարևոր հարցեր քննարկել», – ավելացրել է Քիմը։
Այն հարցին, թե արդյոք նա ուզում է իր թեկնածությունն առաջարկել նախագահի պաշտոնի համար, հեռուստաաստղը պատասխանել է. «Երբեք մի՛ ասա, երբեք», սակայն ավելացրել է, որ մտադիր չէ քաղաքականությամբ զբաղվել։
Այժմ նա ցանկանում է օգնել մյուս բանտարկյալ կանանց։ Դա կարելի է անել առանց որևէ կուսակցության հարելու, ավելացրել է նա։