«Մեղավոր չեմ». «հայ Կուպիդոնին» Ֆրանսիայում դատում են ամուսնական խարդախության համար

Խոստացել էր ֆրանսիացուն ամուսնացնել հայուհու հետ։ Մի փոքր մտածելով ֆրանսիացին հրաժարվել էր, սակայն արդեն ուշ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի –Sputnik. Հայը դատարանում է հայտնվել խոշոր ամուսնական խարդախության համար, հայտնում է Ouest France-ը։  Դեպքը պատահել էր Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Կոնկարնո քաղաքում։

2015 թվականին քաղաքի ծեր բնակիչներից մեկը դիմել էր հարևան հային` իրեն կին գտնելու խնդրանքով։

Պատկերացրու, որ դու հրաշքով ողջ ես մնացել. Վարդան բացել է իր ամուսնալուծվելու գաղտնիքը

Հարևանը նրա համար 40-ամյա հայ «հարսնացու» էր գտել, իսկ ամուսնությունը կազմակերպելու համար 50 հազար եվրո էր պահանջել։

«Սկայպով նրան մի քանի կին ցույց տվեցին, նա ամենից շատ այդ կնոջը հավանեց», – դատարանում ասել է հայը (անունը չի նշվում)։

1.5 ամիս, և մի քանի սմայլիկներից հետո նրանց մեջ սեր ծնվեց։ Իսկ հարսանիքը Հայաստանում կազմակերպելու համար ֆրանսիացուց 50 հազար եվրո էր պահանջվել։

«Ամեն ինչ կլինի հարկ եղածի պես. եղբայրս այնտեղ է ապրում, նա ամեն ինչ կդասավորի», – հավաստիացրել էր համառ «կավատը»։

Սակայն մի փոքր մտածելուց և ծանոթներին լսելուց հետո` ֆրանսիացու մեջ կասկած էր առաջացել. արդյոք արժե՞ աշխարհի ծայրը մեկնել անծանոթ մարդկանց մոտ։ Այդ ժամանակ նա որոշել էր գումարը հետ պահանջել, հարսանիքն էլ չեղյալ հայտարարել։

Բայց հարսանիքն, ամեն դեպքում, տեղի է ունեցել։ Ճիշտ է` առանց փեսայի։ Սակայն  350 հյուրերը դրանից սրտնեղած չէին. փեսայի փողերով երեք օր քեֆ էին անում` բոլոր կանոնների համաձայն։

Այդ փաստը մի փոքր մտահոգել էր դատավորներին. «Ի վերջո հարսանիք եղե՞լ է, թե ոչ»,– հարցրել է դատավոր Միլեն Սանչեսը։

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հետաձգել են մեղրամիսը. ի՞նչն է պատճառը

«Նրանք պարզապես զվարճացել են», – պատասխանել է չկայացած Հիմենեյը։

«Իսկ ինչո՞ւ էին զվարճանում, եթե հարսանիք չի եղել։ Եվ ինչո՞ւ չեք վերադարձրել նրան գումարը», – էլ ավելի զարմացավ դատավորը։

«Իսկ ի՞նչ անեի։ Մի՞թե հյուրերը մեղավոր էին։ Չէ՞ որ նա չցանկացավ և վերջին պահին հրաժարվեց։ Իսկ հյուրերի մեղավորությունը ո՞րն էր», – ասել է նա և անցել հակագրոհի։

«Վերադարձնել գումարը… Միայն փողի մասին եք խոսում։ Իսկ ո՞ւր մնացին մարդու զգացմունքները։ Մոռացե՞լ եք այդ մասին», – հարցրել է նա։

Տուժածի պաշտպանը 5 հազար եվրո է պահանջել բարոյական վնասը փոխհատուցելու  համար, իսկ դատախազը` 6 ամիս պայմանական ազատազրկում։  Պատասխանողի փաստաբանը պնդում է, որ մեղադրանքներն անհիմն են։

Հետաքրքիր զուգադիպությամբ, դատարանը որոշումը կկայացնի հուլիսի 5-ին`Հայաստանի սահմանադրության օրը։