ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի –Sputnik. Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը ժամանել է Տորոնտո` աշխատելու նոր մարզիչ Բրայան Օրսերի հետ։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ամերիկացի գեղասահորդ Ջեյսոն Բրաունը։
«Տորոնտոն հիանալի էր նաև մինչ այս, սակայն այժմ ավելի լավն է դարձել։ Բարի գալուստ Կանադա, Եվգենյա Մեդվեդևա», – գրել է մարզիկը։
Բացի այդ, գեղասահորդը Մեդվեդևայի հետ համատեղ լուսանկար է հրապարակել սոցցանցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018 թվականին Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) լքում է մարզիչ Էթերի Տուտբերիձեին։ Գեղասահորդուհին հաստատել է այդ տեղեկությունը` պատմելով, որ մարզվելու է կանադացի գեղասահորդ և մարզիչ Բրայան Օրսերի մոտ։
Էթերի Տուտբերիձեի հետ նա աշխատել է 11 տարի։