ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի –Sputnik. Կամբոջայի արքայազնի կինը` 39-ամյա Օուկ Փհալան, մահացել է երկրի հարավում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Սինհուա» գործակալությանը։
Կամբոջայի ոստիկանության տվյալներով` ավտովթարը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 6.00-ին Կամպոնգսոմ գավառում։
Հայտնում են, որ արքայազնի ու նրա տիկնոջ ավտոմեքենային տաքսի է բախվել, որը ընթանում էր հանդիպակաց երթևեկելի գոտիով։ Օուկ Փհալային հիվանդանոց են տեղափոխել, սակայն նա 3.5 ժամ անց մահացել է ստացված վնասվածքներից։ ՃՏՊ–ից տուժել են նաև տաքսու հինգ ուղևորները։
74-ամյա արքայազնն աննշան վնասվածքներ է ստացել։
Արքայազն Նորոդոմ Ռանարիտը` հանգուցյալ թագավոր Նորոդոմ Սինաուկի որդին է։ Սինաուկը Կամբոջայի թագավորն էր մինչև 2004 թվականը։ Այժմ Կոմբոջայի թագավորը արքայազնի կրտսեր եղբայր` Նորոդոմ Սիամոնին է։