Մահացել է Իգոր Մուրադյանը

Կյանքից հեռացել է Արցախյան շարժման հիմնադիրներից մեկը` Իգոր Մուրադյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Արցախյան շարժման հիմնադիրներից Իգոր Մուրադյանը: Նա երկար ժամանակ բուժվում էր ԱՄՆ կլինիկաներից մեկում և վերջերս էր վերադարձել հայաստան։

Իգոր Մուրադյանը ծնվել էր 1957 թվականի ապրիլի 29-ին Օդեսայում, ապրել` Բաքվում։ Ավարտել էր Մոսկվայի Պլեխանովի անվան գյուղատնտեսական ինստիտուտի արդյունաբերական ֆակուլտետը։

Արցախյան շարժման մեկնարկին Իգոր Մուրադյանը նախաձեռնել էր «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը, սակայն 1988 թվականի մայիսին թողնում է Կոմիտեի կառավարման գործը։ 1990-1995 թթ. եղել է Գերագույն Խորհրդի պատգամավոր թիվ 081 ընտրատարածքից, Պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Նրա քաղաքական վերլուծությունները, որոնց հիմնական թեման Սևծովյան-կովկասյան տարածաշրջանի անվտանգության պայմանների, ռիսկերի և վտանգների շրջանակում էր, տպագրվում էին տարբեր պարբերականներում։

Հետազոտությունների գլխավոր ուղղությունն է  վերլուծաբանությունը։

2009-2013 թվականներին եղել է «Իրատես դե ֆակտո» թերթի քաղաքական վերլուծաբանը։