ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Հայ-վրացական հարաբերություններում փոփոխություններ չեն լինի»

Վրաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի և հայ-վրացական հարաբերությունների ապագայի մասին Sputnik Արմենիայի եթերում խոսում է վրացագետ Ջոնի Մելիքյանը։
Sputnik
Ջոնի Մելիքյան. եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, Վրաստանի նոր վարչապետը կունենա հնարավորություն աշխատել մինչև հոկտեմբեր

«Եթե ֆորս մաժորային իրավիճակ չստեղծվի, աշխատեն մինչև հոկտեմբեր, և «Վրացական երազանքի» թեկնածուն նախագահական ընտրություններում շատ ձայներ ստանա, Բիձինա Իվինիշվիլին կշարունակի իր գործունեությունը։

Իվանիշվին մի քանի կարևոր անելիքներ ունի. նախ` փորձի նորմալ կառավարություն ձևավորել, որ «Վրացական երազանքի» վարկանիշը բարձրացնի, մյուս կողմից նախագահական ընտրություններում կարողանա բարձր ցուցանիշ ֆիքսել»,–ասում է Մելիքյանը։

Փորձագետի դիտարկմամբ` փոփոխություններից հետո Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ չեն լինի, այդ թվում նաև` հայ–վրացական հարաբերություններում։