Հունիսյան շաբաթը կավարտվի երեկոյան և գիշերային անձրևներով

Օդերևութաբանները կանխատեսում են, որ երկրի որոշ հատվածներում կարող է կարկուտ տեղալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հանրապետության շրջանների զգալի մասում հունիսի 17-21-ը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում հունիսի 17-21-ը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ:

Այսօր` հունիսի 17-ին, Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 30-32, գիշերային ժամերին` 18-20 աստիճան տաքություն։