ԿԳ նախարարի հորդորը դպրոցների տնօրեններին

Արայիկ Հարությունյանն արգելում է դպրոցներում ՀՀ գործող ղեկավարների նկարներ փակցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեսբուքյան իր էջի միջոցով դպրոցների ղեկավարությանը հորդորում է սենյակներում որպես խորհրդանիշ միայն ՀՀ դրոշ, գերբ ու հիմնի բառերն ունենալ։

Վրաստանի հայկական դպրոցներում մայրենիին մեծ տեղ կտրվի. Հարությունյանը հանդիպել է Գիգաուրին

«Դպրոցների հարգելի տնօրեններ և ղեկավարություն, ինձ տեղեկություններ են հայտնում, որ նախորդ իշխանությունների նկարները հանելու փոխարեն, դրանք փոխարինվում են մեր նոր ղեկավարների նկարներով: Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի կամ որևէ առաջնորդի նկար: Պետականության անկյուններում ներկայացվում են ՀՀ պետական խորհրդանիշները՝ պետական դրոշ, զինանշան, հիմնի բառերը…

Նախորդ շաբաթ Ձեզ ուղարկվել է շրջաբերական այս խնդրի վերաբերյալ»,–գրել է նախարարը։