«Արփա» գետն արնագույն է դարձել. ինչո՞ւ և ինչպե՞ս

Սոցիալական ցանցերի օգտատերերն իրենց զարմանքն են արտահայտում «Արփա» գետի երկփեղկված գույնի նկատմամբ և նկարներ ու տեսանյութեր հրապարակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. «Բնապահպանական ճակատը» ֆեյսբուքյան իր էջում նկարներ է հրապարակել Նորովանքի կամրջի մոտից։ Նկարներում «Արփա» գետը կարծես երկու կեսի բաժանված լինի` մի հունով ջուր է հոսում, մյուսով` արնանման մի հեղուկ։ Ըստ այս օրերին Նորավանքում եղած օգտատերերի տեղեկության` ժայռից մի հատված փլուզվել, լցվել է գետը, ինչից էլ գետը ներկվել է կարմիր գույնով։

Օգտատերերը իրենց մտահոգությունն են հայտնում բնապահպանական այս խնդրի  վերաբերյալ և բարձրաձայնում` եթե մի ժայռի փլուզումից այսպես պղտորվել է գետը, ապա Ամուլսարի պայթեցումներից ինչ հետևանքներ կծնվեն։