Կարեն Գրիգորյանը կմնա Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում

Քիչ առաջ Արմավիրում ավարտվել է Արմավիրի մարզպետի և Էջմիածնի քաղաքապետի փակ հանդիպումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիս — Sputnik. Կարեն Գրիգորյանը շարունակելու է կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները։ Մարզպետարանում ավարտվել է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի և Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հանդիպումը։ Ի դեպ, քաղաքապետի դեմ բողոքողներից և ոչ մեկը չի մասնակցել հանդիպմանը, թեպետ հրավիրված էին։

Արմավիրի մարզպետը խնդրի լուծման 3 տարբերակ է առաջարկում

«Հորդորում ենք պահպանել հասարակական կարգը ` հարգելով բոլորի սահմանադրական իրավունքը: Պատրաստ ենք լսել բոլոր կողմերին, հասկանալ, տալ լուծում»,–ասաց մարզպետը հանդիպումից հետո և հավելեց, որ թեպետ իր ֆունկցիաների մեջ չի մտնում փողոց բացելը, ցույցերին մասնակցելը, բայց եթե մեկ բնակիչ ունի խնդիր, ինքը պատրաստ է նրան ընդունել և լսել։

Գագիկ Միրիջանյանը տեղեկացրեց նաև, որ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները Էջմիածնում կդադարեցնեն նստացույցը և հացադուլը:

Մարզպետն ու քաղաքապետը հայտնեցին, որ Կարեն Գրիգորյանը շարունակելու է մնալ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում։

Կարեն Գրիգորյանն ընդգծեց, որ պատրաստ է հանդիպել իր հրաժարականը պահանջողների հետ, բաց է քննարկումների համար: