ԱԱԾ–ն տեղեկացրել է ԱԺ նախագահին Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելու փաստի մասին

ԱԺ լրատվական ծառայությունը հաղորդում է, որ ԱԱԾ–ից ստացվել է համապատասխան հաղորդագրություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին պատգամավոր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելու  փաստի մասին։

Մանվել Գրիգոյանին ու Դոն Պիպոյին ձերբակալեցին. հայտարարություն

Տեղեկությունը տարածել է ԱԺ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը։

Հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Հարգելի լրագրողներ, ի պատասխան Ձեր հարցումների՝

Հայտնում ենք, որ նախօրեին ՀՀ Ազգային ժողովի նախագահը ստացել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից գրություն այն մասին, որ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ժամը 18.00-ին ձերբակալվել է»։

Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել ԱԱԾ։ Խուզարկությունների արդյունքում առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք։