Ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի համախոհները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում

Բերման ենթարկված ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի համախոհները բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով նրան անհապաղ ազատ արձակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի –Sputnik. «Երկրապահ կամավորական միության» անդամները հունիսի 17-ին Երևանում ցույց են կազմակերպել ԱԱԾ շենքի դիմաց ի աջակցություն նախօրեին ձերբակալված ԱԺ պատգամավոր, միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի։

Ակցիայի մասնակիցներն անընդունելի են համարում ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը: Նրանք պահանջում են, որ Արցախի հերոսին ազատ արձակեն:

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը մտահոգել է ՀՀԿ–ին. հայտարարություն է տարածվել

ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել, որից հետո ցուցարարները երթ են կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցներով։

Նշենք, որ ԱԱԾ–ն հունիսի 16-ին ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին և քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին, որը հայտնի է որպես Դոն Պիպո։

ԱԱԾ–ի հաղորդագրության համաձայն` ձերբակալությունները տեղի են ունեցել Էջմիածնում երկու տարբեր քրեական գործով իրականացրած օպերատիվ–հետախուզական միջոցառումների շրջանակում։ Խուզարկության շամանակ ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել և առգրավվել են մեծ քանակի զենք ու զինամթերք։

Акция протеста в поддержку задержанного депутата Манвела Григоряна (17 июня 2018). Ереван

Մանվել Գրիգորյանի հետ կապված խոսքը ՀՀ ՔՕ 235 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործության մասին է (ապօրինի հրազեն, զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու,  որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։ Ձերբակալությունը տեղի է ունեցել ԱԱԾ–ի կողմից ստացված օպերատիվ տվյալների մշակման շրջանակներում։ Քանի որ Գրիգորյանը` ԱԺ պատգամավոր է, ԱԱԾ–ն տեղեկացրել է ԱԺ նախագահին այն մասին, որ ձերբակալությունն իրականացվել է ՀՀ սահմանադրության 96–րդ հոդվածի համաձայն (կարգավորում է պատգամավորական անձեռնմխելիության հետ կապված հարցերը)։

Акция протеста в поддержку задержанного депутата Манвела Григоряна (17 июня 2018). Ереван

Ինչ վերաբերում է Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո), նրան ձերբակալել են իր իսկ նկատմամբ մահափորձ իրականացնելու քրեական գործի շրջանակներում։

«ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առևանգելու փաստի առթիվ քննվող քրեական գործով խուզարկություններ են իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք», – գրված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ԱԺ պատգամավոր է, 1999 թվականից «Երկրապահ» կամավորական միության նախագահ, ՀՀԿ անդամ։ Երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է համարվում։