UNICEF-ը կոչ է անում ադրբեջանցի հայրերին դեկրետ ուղարկել

Նորածինների կյանքի առաջին օրերին հայրերի մասնակցությունը շատ է ազդում երեխաների զարգացման և բնավորության ձևավորման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի –Sputnik. Ադրբեջանում UNICEF ներկայացուցչությունը կոչ է անում  ընկերություններին հայրերին երեխայի ծնվելու ժամանակ արձակուրդ տրամադրել, հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ադրբեջանում UNICEF–ի գրասենյակը նման պահանջ է ներկայացրել «Հայրերի օրվա» կապակցությամբ, որը աշխարհի մի շարք երկրներում նշում են հունիսի 17-ին։

Օրենքի համաձայն Ադրբեջանում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց երեխայի ծնվելուց հետո երկշաբաթյա չվարձատրվող արձակուրդ է հասնում։ Սակայն այդ հնարավորությունից օգտվում են միայն պետական հատվածում աշխատող քաղաքացիները։

Մեղրիի տարածքով Ադրբեջան դուրս գալը Թուրքիայի ռազմավարական նպատակն է

Ադրբեջանում UNICEF-ի ներկայացուցչության ղեկավար Էդվարդ Կարվադին կարծում է, որ տղամարդիկ կարող են և պետք է մասնակցեն իրենց երեխաների վաղ զարգացմանը։

Ուսումնասիրությունների տվյալները վկայում են, որ հայրերը, որոնք նորածնի կյանքի առաջին օրերին նրանց կողքին են լինում, ավելի սերտ են մասնակցում  երեխայի զարգացմանն ու ձևավորմանը։

Կարվադինը հայտնեց, որ հայրերն ուզում են ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ, և դրա համար պետք է քաղաքականություն մշակել, որը չէր վնասի աշխատող մարդկանց աշխատանքային հարաբերություններին։