ԵՐԵՎԱՆ, 17 Հունիս — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել, որում ինքն աշխարհի լավագույն կործանիչներից մեկի ՍՈւ30ՍՄ–ի շտուռվալին է։
Վարչապետն, ամենայն հավանականությամբ սխալմամբ է գրել Су-31СМ, քանի որ նկարում երևացող մեքենան Су-30СМ մոդելի է։
Լուսանկարն արված է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։ Այս տեսանկյունից հետաքրքիր է նաև Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի անդրադարձը վարչապետի գրառմանը. Արծրուն Հովհաննիսյանը «երանի» է տալիս, որ այն մնա Երևանում։
Су-30СМ–ը ռուսական արտադրության 4++ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ է։