Խմբագրից մինչև տաքսիստ. ինչպես է Մարին տապալում ուղևորների ձախ մտքերը

Մարի Հովհաննիսյանը Հայաստանի 8 կին տաքսիստներից մեկն է։ Նա շատ է սիրում մեքենա վարել և իր գործունեությամբ կոտրում է հայ հասարակության մեջ կնոջ դերի մասին կարծրատիպերը։ Թե ինչ է կին տաքսու վարորդ լինելը Հայաստանում, նա պատմում է Sputnik Արմենիային։
Sputnik

Մարի Հովհաննիսյանը Հայաստանի 8 կին տաքսիստներից մեկն է։ Նա շատ է սիրում մեքենա վարել և իր գործունեությամբ կոտրում է հայ հասարակության մեջ կնոջ դերի մասին կարծրատիպերը։ Թե ինչ է կին տաքսու վարորդ լինելը Հայաստանում, նա պատմում է Sputnik Արմենիային։

27-ամյա Մարի Հովհաննիսյանը սկսել է տաքսի վարել կես տարի առաջ։ Մինչ այդ աղջիկը երկար տարիներ մեդիաոլորտի ակտիվ ներկայացուցիչ էր։ Այսօր Մարին տղամարդկանցից վատ չէ գլուխ հանում շարժիչի յուղի որակից, կարող է առանց գեոլոկացիայի գտնել ցանկացած հասցե և պատմել աջ և ձախ ղեկ ունեցող ավտոմեքենաների առավելությունների մասին։

 

Իսկ մինչ այդ նա աշխատում էր մեդիայում

 

Մարին մասնագիտությամբ լեզվաբան է, մեդիաոլորտում հայտնվել էր 2011 թվականին` համալսարանն ավարտելուց անմիջապես հետո։ Աշխատում էր «Հայկական երկրորդ հեռուստաալիքում» սկզբում որպես պրոդյուսերի օգնական, այնուհետև թարգմանիչ, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Մարին։

«Ավելի ուշ ամսագրի խմբագիր դարձա, զուգահեռ հեղինակային հոդվածներ էի գրում տեղի կայքերից մեկի համար, որոշ ժամանակ անց աճեցի մինչև գլխավոր խմբագրի պաշտոնը», – պատմում է աղջիկը։

Զուգահեռաբար սոցցանցերում զբաղվում էր նաև տարբեր հայտնի ապրանքանիշերի էջերի առաջմղմամբ։ Մի քանի տարի այս ոլորտում աշխատելուց հետո, նա հասկացավ, որ զբաղվում է մի բանով, ինչն իրենը չի։

«Մեդիայում ագրեսիան շատ է։ Հոգնեցի ռեյտինգների, ընթերցողների, համար մշտական մրցավազքից, դիտումներ բերող և դատարկ, սենսացիոն և դեղին նյութերից», – պատմեց աղջիկը։

Նրա խոսքով` ինքը չի վախենում էքսպերիմենտներից և կարող է անել այնպիսի աշխատանք, որին ծանոթ չէ։ Մարին միշտ սիրել է մեքենա վարել, հաճախ կատակով մայրիկին ասում էր, որ մեքենա գնելուն պես, անմիջապես սկսելու է տաքսու վարորդ աշխատել։

«Անցյալ տարի վերջապես մեքենա գնեցի, սկսեցի վարել, հասկացա, որ ինձ դուր է գալիս, հաճույք եմ ստանում վարելուց։ Այդպես որոշեցի հոբբին վերածել գումար վաստակելու միջոցի», – պատմեց նա։

Եթե տաքսիստ ես, այն էլ կին, ապա…

Հայաստանում տաքսու վարորդ կանայք քիչ են, այդ պատճառով էլ ուղևորների առաջին արձագանքը տարակուսանքն է լինում, երբ տեսնում են կնոջը ղեկի դիմաց նստած։ Ուղևորները հաճախ մտածում են, որ շփոթել են համարը, կամ վարորդի փոխարեն  զանգին պատասխանել է նրա կինը, պատմում է Մարին։.

«Ամենից շատ կին վարորդ տեսնելիս զարմանում են 40-ն անց տղամարդիկ։ Երիտասարդ տղաների 70%-ը ամբողջ ճանապարհն անցնում են լուռ և հեռախոսների մեջ ինչ-որ բան փորփրելով։ Հետաքրքրվում են բոլոր տարիքի կանայք», – պատմեց աղջիկը։

Таксист Мари Ованнисян

Լինում են ուղևորները, որոնք չեն սահմանափակվում այն հարցով, թե ինչու է Մարին որոշել մեքենա վարել։ Շատերին հետաքրքրում է, թե որքան գումար է վաստակում աղջիկը մեկ օրվա ընթացքում։ Որոշ տղամարդիկ էլ հակատակը, փորձում են ինքնահաստատվել և սկսում են սովորեցնել, թե ինչպես է պետք վարել, ուր թեքվել և այլն։

«Իրականում ինձ դա նյարդայնացնում է, սակայն խեղդում եմ դա իմ ներսում, քանի որ ուղևորների հետ պետք է  քաղաքավարի լինել», – ասում է Մարին` ընդգծելով, որ ուղևորի հետ ճիշտ կոնտակտի մեջ մտնելն ամենադժվարն է։

Ուղևորները տարբեր են լինում…

Մարիի աշխատանքային օրը սկսվում է առավոտյան ժամը 08:00-ին և հաճախ ավարտվում կեսգիշերին կամ նույնիսկ առավոտյան ժամը 03:00–ին։ Օրվա ընթացքում Մարին մեկ ժամով տուն է գնում ընդմիջման, այնուհետև կրկին վերադառնում սիրելի աշխատանքին։

«Սկզբում աշխատում էի գիշերը, սակայն քանի որ պատվերները քիչ էին, որոշեցի անցնել ցերեկային ռեժիմի։ Ի դեպ, ինձ չի վախեցնում գիշերն աշխատելը», – ասաց Մարին։

Նա հաճախ է հիշում իր առաջին պատվերը։  Սկզբում վախեցած է եղել, չի պատկերացրել, թե ուր և ինչպես է պետք հասնի։ Ուղևորը երիտասարդ աղջիկ է եղել, որը ոչ միայն օգնել է Մարիին գտնել ճիշտ հասցեն, այլև ոգեշնչել ու ոգևորել նրան։

Տհաճ դեպքերը Մարին նախընտրում է չհիշել. մի օր առավոտյան Մարին փոքր աղջնակի հետ մի կնոջ սպասարկելիս  մի փոքր շեղվում է երթուղուց և սխալ տեղ մտնում։

«Դա զայրացրեց ուղևորին, սակայն ես դա վերագրեցի այն հանգամանքին, որ առավոտյան մարդիկ դեռ լավ արթնացած չեն լինում, այսինքն ավելի ագրեսիվ են լինում», – ասաց Մարին։

Մարին աջ ղեկ ունեցող ավտոմեքենա է վարում գազով, և կարծում է, որ ցանկացած աջ ղեկով մեքենա ավելի ապահով է, քան ձախ ղեկին նստած ոչ ադեկվատ տղամարդ վարորդ։ Նա նաև խորհուրդ է տալիս մեքենա վարելու ցանկություն ունեցող բոլոր աղջիկներին չվախենալ, փորձել և սկսել աշխատել։