Արոնյանը Բելգիայում հինգերորդ տեղը զբաղեցրեց

Հայ գրոյսմայստերը առաջին փուլի 18 տուրերի արդյունքում, հավաքելով 20,5 միավոր, 5-րդ տեղում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Լյովեն քաղաքում հունիսի 12-16–ն անցկացվեց Grand Chess Tour–ի առաջին փուլը։ Տասը գրոսմայստեր ուժերն էին չափում ռապիդ և բլից ձևերում։

Լևոն Արոնյանը Grand Chess Tour–ի առաջին փուլի 18 տուրերի արդյունքում, հավաքելով 20,5 միավոր, զբաղեցրել է 5-րդ տեղը։

Առաջին տեղում է ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն, որին հաջողվել էր 26 հնարավորից վաստակել 22 միավոր։ Երկրորդ տեղում Սերգեյ Կարյակինն ու Վաշյե–Լագրավն են` իրենց 21,5-ական միավորներով։

Իսկ կայծակնային շախմատի մրցաշարում, որն ընթանում էր Բելգիայի մայրաքաղաքում, Արոնյանին հաջողվել էր հաղթել Հիկարի Նակամուրույին, Անիշու Գիրին և Ֆաբիանո Կարուանուին։ Գրիշչուկի, Անանդի, Մամեդյարովի, Սոյի և Վաշյե–Լագրավի հետ նրա հանդիպումներն ավարտվել էին ոչոքիով։ Միակ պարտությունը գրանցվել էր Կարյակինի հետ խաղում։

Նշենք, որ ռապիդում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչոքիի համար` 1, իսկ բլիցում համապատասխանաբար` 1 և 0.5։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը 150000 դոլար է։