Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը աստիճանաբար մտնում է հունի մեջ: Արդեն պայքարի մեջ են մտել հաղթողի հիմնական հավակնորդ համարվող Իսպանիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայի հավաքականները:
Հունիսի 15-ին ֆուտբոլասերներին ֆուտբոլային հիացմունք պատճառեցին Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները: Դրամատիկ ու գեղեցիկ պայքարում ընթացած խաղում Ռոնալդուն իր հեթ-թրիքի շնորհիվ կարողացավ միավոր պարգևել Պորտուգալիայի հավաքականին: Խաղն ավարտվեց 3:3 հաշվով:
Իսկ այսօր բոլորը սպասում էին աշխարհի լավագույն մյուս ֆուտբոլիստի մեկնարկին: Մեսին Արգենտինայի հավաքականին աշխարհի նախորդ առաջնությունում հասցրեց մինչև եզրափակիչ:
Այս դեպքում հանրահայտ արգենտինացին մեկնարկային խաղում չկարողացավ ապահովել իր թիմի հաղթական մեկնարկը: 1:1 հաշվի ժամանակ Լեոն չիրացրեց 11 մետրանոց հարվածն ու Իսլանդիայի հետ մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: