Քաղցրաբլիթ և թանապուր. ի՞նչ են ուտում զինվորները հայկական բանակում. լուսանկարներ

Ինչպես պնդում են զինվորականները, հայկական բանակում զինվորների և սպաների սննդի ու համազգեստի մեջ որևէ տարբերություն չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Երևանի Հաղթանակի զբոսայգում հունիսի 16-ին հանրությանը ներկայացվեցին Հայաստանի զինված ուժերում տրամադրվող համազգեստի և պարենամթերքի նմուշները։

Սնունդ

ԶՈւ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը լրագրողներին պատմեց զինվորական ճաշացանկի մասին և հրավիրեց համտեսել։

«Ամեն տարի մենք փոփոխություններ ենք անում սննդակարգում, որպեսզի այն չհոգնեցնի զինծառայողներին կամ չհանգեցնի ախորժակի անկման։ 2018թ-ից 5 նոր ճաշատեսակ է ներմուծվել։ Օրինակ` առաջնագծում ծառայողների համար մենք ավելացրել ենք թանապուրը, որն առաքվում է պատրաստի վիճակում։ Ավելացվել է նաև քաղցրաբլիթը», — ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով՝ ճաշացանկում նաև լեչո է հայտնվել։ Փոփոխություններ կան նաև անձնակազմին տրվող պահածոներում։

Ինչ վերաբերում է ստացիոնար ստորաբաժանումներին, ապա զինվորներին 2018թ-ից մածուն կտան։

Мнистерство обороны Армении представило образцы формы и продовольствия в парке Победы (16 июня 2018). Еревaн

Մարգարյանը նշեց, որ երբեմն շատ բան կախված է հենց զորամասերի խոհարարներից։ Պաշտպանության նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ, բարձրացնում նրանց որակավորումը։

Մեկ զինծառայողի համար նախատեսված է օրական 3800-4200 կկալ (համեմատության համար՝ ակտիվ տղամարդու համար միջին ցուցանիշը մոտ 3000 կկալ է, խմբ.)։

«Տրամադրվող պարենամթերքը լիովին ապահովում է այդ կալորիաները», — ասաց Մարգարյանը։ Նա նշեց, որ սպաներն առանձին սնունդ ստանում են միայն առաջնագծում, միաժամանակ նրանց ճաշացանկն ընդհանրապես չի տարբերվում շարքայինների ճաշացանկից։

Համազգեստ

Զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, փոխգնդապետ Վահան Պապյանը ներկայացրեց զինվորների համազգեստը, որն արտադրվում է Հայաստանում։

«Համազգեստի 50 տոկոսը բամբակ է, 50 տոկոսը՝ պոլիէսթերից։ Առաջնագծի զինվորների համար այն տրվում է կես տարին մեկ, իսկ երկրորդ էշելոնի զինվորների համար՝ 8 ամիսը մեկ։ Ներսից սինտեպոն է, որն ավելի շատ է պահպանում ջերմությունը, քան բամբակը», — ասաց Պապյանը։

Նրա խոսքով՝ նախկինում զինվորների ու սպաների համազգեստը տարբերվել է, բայց հիմա այն միանման է։ Նրանք պետք է տարբերվեն միայն կոչումով։ Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա հիմա դրանք արտադրվում են բացառապես կաշվից։ Այս տարվանից աշխատում են նոր նմուշների վրա։

Мнистерство обороны Армении представило образцы формы и продовольствия в парке Победы (16 июня 2018). Еревaн

Ծառայության ընթացքում զինվորներին պարբերաբար տրամադրում են գուլպաներ (կա երկու տեսակ)՝ ամսական երկու զույգ (կարծես թե այդքան էլ շատ չէ)։

Առաջնագծի ստորաբաժանումների համար, որոնք ծառայում են ցուրտ լեռնային տեղանքում, արտադրվում են թաղիքե երկարաճիտ կոշիկներ (վալինկաներ)՝ ռետինե ներբաններով։ Բացի այդ, կան ոչխարի կաշվից քուրքեր, որոնք տրամադրվում են —25 աստիճանից ցածր ջերմաստիճանի դեպքում։

Ներկայացվեցին նաև վրանները, սպիտակեղենն ու ներքնաշորերը։ Դրանց մի մասը վերջին տարիներին փոխվել է, նոր նմուշներն ավելի հարմար են զորանոցի կամ առաջնագծի համար։

Հաղթանակի զբոսայգում գտնվող մարդիկ կարող էին համտեսել այն ճաշատեսակները, որոնք նախատեսված են զինվորների համար։

1 / 9
Պահածոներ
2 / 9
Հաղթանակի զբոսայգում
3 / 9
Վահան Պապյան
4 / 9
Օճառ
5 / 9
Փլավ
6 / 9
Պահածոներ
7 / 9
Պահածոներ
8 / 9
Կոշիկներ
9 / 9
Հագուստ