Հայտնի է, որ ընտրությունները կկայանան մեկ տարվա ընթացքում։ Հակոբյանի խոսքով` հենց այն պահից սկսած, երբ կառավարության ծրագիրն ընդունվեց ԱԺ-ում, սկսվեցին ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։
«Այս համատեքստում տրամաբանական է Սամվել Բաբայանի, Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների ազատման գործընթացը, քանի որ եթե նոր իշխանությունները նոր Հայաստանում գնում են դեպի նոր ընտրություններ, որոնք պետք է լինեն թափանցիկ, արդարացի և անվիճելի, ապա անտրամաբանական կլիներ, եթե երկիրն ընտրությունների գնար քաղբանտարկյալների առկայության պայմաներում։ Նման պայմաններում այդ չափորոշիչները դժվար թե ապահովված լինեին»,- ասաց նա։
Ըստ Հակոբյանի` նաև դատարանների որոշումներից է երևում, որ քաղաքական որոշումներ են ընդունվել։
«Սա բավականին նման է 1998 թվականի իրավիճակին, երբ ազատվեցին դաշնակցական գործիչները»,- ասաց նա։
Հակոբյանը նշեց` դատելով թե՛ Ժիրայր Սեֆիլյանի, թե՛ Սամվել Բաբայանի առաջին հարցազրույցների որոշ շեշտադրումներից` եղել են նաև քաղաքական որոշակի պայմանավորվածություններ։