«Մենք չենք ուզում արմատախիլ անել այն ամենը, ինչ ռուսական է». Փաշինյան

Ռուսաստանը չի միջամտել Հայաստանի ներքին գործընթացներին և պատրաստ է հանգիստ քննարկել թե՛ գազի գինը, թե՛ այլ հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Նոր իշխանությունները չեն ցանկանում Հայաստանում արմատախիլ անել այն ամենը, ինչ ռուսական է։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Radio France Internationale-ին տված հարցազրույցում։

Վլադիմիր Վլադիմիրովիչն այդպիսի մարդ է. Փաշինյանը խոսել է Պուտինի մասին

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է, որ երկրում ռուսական, ֆրանսիական, եվրոպական, ամերիկյան և այլ ներդրումներ իրականացվեն։

«Մի քանի գործարարներ արդեն հայտարարել են Հայաստանում ներդրումներ կատարելու պատրաստակամության մասին, և մենք կաջակցենք նրանց», — ասել է Փաշինյանը։

Իշխանափոխության հանգեցրած քաղաքական գործընթացը միջազգային ենթատեքստ չի ունեցել։ Նրա խոսքով՝ հանրապետությունը կտրուկ շրջադարձեր չի անի արտաքին քաղաքականությունում։

«Մեր նպատակն է պաշտպանել մեր երկրի ազգային շահերը և ինքնավարությունը։ Մեր քաղաքականությունը ռուսամետ կամ արևմտամետ չի լինի։ Մենք հայամետ ենք», — ավելացրել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ «թավշյա հեղափոխության» առաջին օրերից Ռուսաստանը չի միջամտել Հայաստանի ներքին գործերին։

«Դա նշանակում է, որ Մոսկվան հարգում է մեր երկրի ինքնիշխանությունը։ Եվ այդպես մտածում են ոչ միայն Հայաստանում, այդպես հայտարարում են նաև ռուսական իշխանությունները։ Ինչ վերաբերում է հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ հարաբերություններին, մենք չէինք ուզի, որ դրանք կախված լինեին ինչ-որ երրորդ երկրից։ Ճիշտ այդպես մենք չենք ուզում, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կախված են լինեն ինչ-որ մեկից», — հայտարարել է նա։

Ռուսական կողմի հետ քննարկվում են մի շարք հարցեր, բայց երկխոսությունը տեղի է ունենում լիակատար փոխըմբռնման մթնոլորտում։ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում համեմատաբար ցածր գնով, բայց կապույտ հեղուկը սպառողներին է հասնում կրկնակի գնով։ Ռուս գործընկերները հասկանում են հնչեցրած մոտեցումները և բաց են քննարկումների համար, նշել է նա։