Ինչի՞ց չի վախենում Նիկոլ Փաշինյանը

ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ իր առաքելությունը կատարելու է մինչև վերջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը RT-ին տված հարցազրույցի մի հատված է հրապարկել Facebook սոցիալական ցանցում և գրել, որ չի վախենում վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարից։

««Ռաշա տուդեյին» իմ տված հարցազրույցի անոնսը. հույս ունեմ վերջում հասկացվում է, որ երբ ասում եմ, թե դա երբեք տեղի չի ունենա, նկատի ունեմ, որ երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ»,- գրել է նա:

Փաշինյանը վստահեցրել է, որ իր առաքելությունը կատարելու է մինչև վերջ, անկախ նրանից կկորցնի դրա արդյունքում, թե կգտնի։

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր մեկնել երկօրյա այցով` մասնակցելու 2018 թվականի Աշխարհի առաջնության բացմանը։